Հունիսի 5-ին, ժամը 12.40-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները Երեւանի Շոպրոնի փողոցի 2-րդ նրբանցքի 3 շենքից բերման են ենթարկել 34-ամյա Սարգիս Մ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա մայիսի 17-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 111 հոդվածի (ծանր մարմնական վնասվածք պատճառելը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով: