Վայոց ձորի Խաչիկ գյուղի համայնքի առեւտրականներ Ալվարդ Իսկանդարյանի եւ Արսեն Մնացականյանի համար բնակիչների կողմից վերցրած վարկերի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել:

Նախաքննությամբ ապացուցվել է, որ առեւտրական ամուսինները երկու վարկային կազմակերպությունների աշխատակիցներ Վարոս Սարգսյանի եւ Էդգար Հովսեփյանի օժանդակությամբ Խաչիկի բնակիչների անուններով վարկեր են վերցրել, ապա չեն վճարել:

Հիշեցնենք, որ խաչիկներն արդեն մի քանի ամիս է՝ բողոքի ցույցեր են կազմակերպում՝ հայտարարելով, որ առեւտրականներն իրենց համոզել են վարկ ձեւակերպել, ապա հրաժարվել են գումարը վճարել եւ իրենք անելանելի վիճակում են հայտնվել: Ամբողջ գյուղի պարտքն այժմ կազմում է մոտ 80 մլն դրամ: Առեւտրականներ Իսկանդարյանն ու Մնացականյանը մարդկանց 15-16 տարիների ընթացքում ներքաշել են վարկային պատմությունների մեջ: Բացի դրանից, գյուղացիներից մեծ մասը երաշխավոր են:

Գործով դատաքննությունն առաջիկայում կսկսվի: