Հնդկաստանում սաստիկ շոգ եղանակը 10 մարդու կյանք է խլել։ «Սինհուան» հայտնում է, որ նախօրեին Ութթար- Փրադեշ նահանգում՝ երկրի հյուսիսում, մահացել է 10 մարդ, ընդ որում նրանցից 6-ը երեխաներ։
Տեղի չինովնիկի խոսքով, հիվանդանոցներ են տեղափոխվել ջերմային հարվածով եւս մի քանի մարդ, այդ թվում նորածիններ։ Հիվանդների մի մասի վիճակը գնահատվում է որպես շատ ծանր։





























