Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը պատճառ չի տեսնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը Մեծ Բրիտանիա չեղարկելու համար՝ Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Հանի հասցեին Թրամփի քննադատության պատճառով, հայտնում է Reuters-ը։
Թրամփը Հանին քննադատել էր Twitter-ում, «խղճուկ արդարացում» անվանելով Հանի հայտարարությունն այն մասին, որ լոնդոնցիներին չպետք է մտահոգեն Լոնդոնում ոստիկանության լրացուցիչ ուժերը՝ Լոնդոնյան կամրջի վրայի ահաբեկչությունից հետո։
Ջոնսոնը նշել է, որ հրավերքն ուղարկված է ու ընդունված ու ինքը որևէ բան փոխելու պատճառ չի տեսնում։ Ընդ որում նա նշել է, որ Սադիկ Հանը իր հայտարարություններում միանգամայն իրավացի էր։ «Ես չեմ ուզում միջամտել այդ երկուսի վեճին, որոնք կարծում եմ՝ կարող են ինքնուրույն ամեն ինչ հարթել»,- ասել է Ջոնսոնը Թրամփի ու Հանի մասին։





























