ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ Սպիտակ տանը ստեղծել «օպերատիվ կենտրոն» Ռուսաստանի հետ կապերի հարցով մեղադրանքներին արագ արձագանքելու համար, հայտնում է «Ամերիկայի ձայնը»՝ վկայակոչելով վարչակազմի ներկայացուցչին։
Աղբյուրի տվյալներով, այդ ֆունկցիան կդրվի Թրամփի խորհրդական Մարկ Կասովիցի վրա։ Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով, եթե նման կենտրոն անգամ ստեղծվի, ապա այն Սպիտակ տան սահմաններից դուրս կգտնվի։ Այդոհանդերձ, վարչակազմը չի բացառում արագ արձագանքման համակարգի կատարելագործումը ՝ հասարակայնության հետ կապերի նախագահական ծառայության վերակազմակերպման շրջանակում։





























