Վաշինգտոնը կշարունակի Կատարի հետ ռազմական համագործակցությունը հակաահաբեկչական կոալիցիայի շրջանակում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Թեֆթը ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ կլոր սեղանի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով, ինքն առաջնորդվում է նրանով, որ ամերիկյան օդանավերը գտնվում են Կատարի ավիաբազայում։ Դիվանագետը հույս է հայտնել, որ կոալիցիայի շրջանակներում ջանքերը կշարունակվեն։