Կատարը պատրաստ է երկխոսության՝ հարեւանների հետ ճգնաժամի կարգավորման համար։ Այս մասին հայտնել է Կատարի ԱԳ նախարար Շեյխ Մոհամեդ բեն Աբդուլռահման ալ Տանին՝ CNN International-ին տված հարցազրույցում։

«Մենք ուզում ենք նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է նա։ Նրա խոսքով, Կատարը հավատում է դիվանագիտությանն ու ուզում է, որ Մերձավոր արեւելքում խաղաղություն լինի։ Նա հավելել է, որ Կատարը պայքարում է ահաբեկչության դեմ։ «Մենք գերտերություն չենք, մենք չենք հավատում առճակատման միջոցով խնդիրների լուծմանը»,- նշել է նախարարը։