Գործընկերոջ մասին անանուն հաղորդում տալը տեսակի հարց է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ կառավարության Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը՝ անդրադառնալով «Կոռուպցիայի կանխարգելիչ հանձնաժողովի մասին» եւ հարակից օրինագծերի փաթեթին:
Նրա խոսքով, Կոռուպցիայի կանխարգելման շրջանակներում, ազդարարի ինստիտուտը կաշխատի։ Նշենք, որ ազդարարը վերաբերում է նույն կառույցի աշխատակցի կողմից թույլ տված խախտումների վերաբերյալ անանուն հաղորդում տալուն։
Արման Սահակյանն ասաց, որ հիմա էլ գերատեսչություններում կան էթիկայի հարցերի հանձնաժողով, որոնք քննարկում է նմանատիպ բողոքները։
«Մենք մեր գերատեսչություններում էլ ունենք էթիկայի հարցերի հանձնաժողով, եղել են շատ դեպքեր եւ քննարկումներ են եղել դրանց հետ կապված»։
Արման Սահակյանի խոսքով՝ գործընկերոջ մասին անանուն հաղորդում տալը տեսակի հարց է։ «Դա մարդու տեսակից է, տեսակի հարց է․․․ եթե մեկը մյուսի մասին վատ բան է ասում, պետք է հասկանալ՝ արդյոք ճիշտ է ասում»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է այս հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությանը, Արման Սահակյանը նշեց. «Ես ընդհանուր առմամբ տեղյակ եմ օրենքի նախագծին, բայց մանրամասներից տեղյակ չեմ, այնուամենայնիվ, կարծում եմ՝ կաշխատի։
Նշենք, որ Ազգային ժողովում քննարկվում է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» մասին օրինագիծը:





























