Ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանին «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» ստեղծումը կոռուպցիայի դեմ պայքարի նոր հույսեր է ներշնչում։ NEWS.am-ի հետ զրույցում ասաց, թեեւ դեռ հայտնի չէ՝ հանձնաժողովն ինչ արդյունավետությամբ է գործելու, բայց ստեղծումն արդեն իսկ նոր հույսեր է ներշնչում։
«Ամեն ստեղծվող մարմին նոր հույսեր է առաջացնում, սա նույնպես, չեմ կարող ասել՝ վաղը ինչ կանի այդ կառույցը, բայց որ նորություն է, որ կան աշխատանքի նոր գործիքներ ու նոր հնարաավորություններ, դա փաստ է»։
Հարցին՝ կոռուպցիայի դեմ պայքարի լծակներ ունեցող իրավապահ կառույցները եթե որոշումներ կայացնելիս՝ առաջնորդվում են քաղաքական մեծամասնության թելադրանքով, ինչպե՞ս կարող է այդ հանձնաժողովը անկախ լինել ու անաչառ պայքարել կոռուպցիայի դեմ, պատասխանեց․
«Եթե ինձ հարցնեիք՝ նոր ստեղծվող խորհուրդը կարող էր ունենալ նաեւ այլ գործիիքներ, ես կողմ կլինեի, որ նաեւ այլ գործիքներ լինել, ժամանակին եղել է նման բան, առաջարկություն է եղել, որ հատուկ քննչական կոմիտեն լիներ այս կառույցի ենթակայության տակ, կամ այս կառույցի մեջ, բայց դա էլ իր հետեւանքներն ունի։ Որպեսզի իմ պատասխանը հասկանալի լինի՝ ասեմ հետեւյալը․ կա նոր բան, եթե նոր գործիքներ են տվել, տեսնենք՝ ոնց են գործում այդ գործիքները։ Օրինակ, ես հիմա չեմ կարող պատկերացնել՝ ինչ է լինելու»,-մեկնաբանեց Ֆելիքս Ցոլակյանը։
Ինչ վերաբերում է օրինագծի ազդարարի հատվածին, ըստ որի՝ որեւէ կառույցի աշխատակիցը կարող է գործընկերոջ կոռումպացված լինելու վերաբերյալ անանուն հաղորդում տալ, ինչը ԱԺ-ում բուռն քննարկվեց ու որակվեց «գործ տվող»-ի ինստիտուտ, ԱԱԾ պետի նախկին տեղակալն ասաց․ «Մինչեւ հիմա անանուն տված հաղորդմանը ուշադրություն չեն դարձրել , չէ՞, հիմա ասում են , թե չէ, այս անանունն էլ կարելի է, եթե հիմնավոր փաստեր է ներկայացնում, կարող է օգտագործվել։ Սա էլ լրացուցիչ հնարավարություն էտալիս, որ մարդը, որը վախենում է իր անունից ասել, անանուն տարբերակով կարող է ասել ասելիքը, է, թող ասի, շատ նորմալ երեւույթ է, եթե մեկը կգա կասի»։
Հարցին՝ եթե նույնիսկ հանձնաժողովը արձանագրի հաղորդումներ եւ այն հանձնի իրավապահ մարմինների քննությանը, ապա ինչ եևաշխիք, որ իրավապահ կառույցներն անկողմնակալ ու անկաշառ կիրականացնեն գործի քննությունը, առավել եւս, որ նաեւ այդ կառույցների թերացումներն են պատճառ դարձել նոր հանձնաժողովներ ստեղծելուն, պատգամավորը պատասխանեց. «Կարծում եմ՝այո»:





























