ԱՄՆ-ի եւ 23 ուրիշ երկրների մոտ 25 հազար զինծառայողներ կմասնակցեն Sabre Guardian կոչվող խոշորածավալ զորավարժություններին, որոնք ծրագրվել է հուլիսին անցկացն ել Բուլղարիայում, Հունգարիայում եւ Ռումինիայում, փոխանցում է Reuters-ը:
Դրանից զատ, Մեծ Բրիտանիա է ժամանել ամերիկյան մի քանի ծանր B-1B ռմբակոծիչ` աջակցելու երկու տարբեր բազմազգ զորավարժություններին, որոնց անցկացումը նախատեսված է Բալթյան տարածաշրջանում եւ Եվրոպայի այլ հատվածներում` գործընկեր երկրների միջեւ համակարգումը բարելավելու համար: ԱՄՆ ռազմական ծրագրերի մասին Շտուտգարտում հայտարարել է ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարությունը: Նշվում է, որ այս զորավարժությունները ծավալով շատ ավելի խոշոր կլինեն, քան մինչեւ հիմա անցկացվածները:





























