Հիվանդանոցները սեփականաշնորհել կարելի է, բայց հստակ ծրագիր է պետք։ Այս մասին հունիսի 7-ին խորհրդարանում հայտնել է խոսնակ Արա Բաբլոյանը՝ 2017-2020 թթ․ մասնավորեցման ծրագրի քննարկումների ժամանակ։

Անկհայտ է, որ պետական հիվանդանոցները ի սկզբանե նպատակ ունեն, որ իրենց շահույթը հնարավորինս քիչ լինի, իսկ մատչելիությունը՝ հնարավորինս բարձր։

Բայց կան նաեւ հաջող սեփականաշնորհման օրինակներ, երբ հիվանդանոցները մի քանի անգամ ավելացրել են իրենց հզորությունները, հավելել է նա։

Մյուս կողմից էլ կան օրինակներ, երբ բուժհաստատությունները փոխանցվել են Բժշկական համալսարանի կառավարմանը։ Պետությունը պահպանում էր դրանց նկատմամբ անմիջական վերահսկողությունը, բայց դրա փոխարեն օգնում է ր ապագա բժիշկներին ավելի շուտ մտնել հիվանդասենյակ կամ վիրահատարան։ Իսկ բժշկական գործի ուսուցման գործում պրակտիկան անգնահատելի է, շեշտել է Բաբլոյանը։

«Հաշվի առնելով այդ ամենը, մենք պարզապես պետք է ներդրողներին ավելի հստակ պահանջներ ներկայացնենք»,- հայտնել է նա։