Իրանի հետ դիմակայության ֆոնին ԱՄՆ ռազմածովային ուժերն անցած կես տարվա ընթացքում Հորմուզի նեղուցով ավելի քան 3 հազար առևտրային նավի տարանցում են իրականացրել։ Այս մասին ասվում է ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հայտարարության մեջ։

Հրամանատարության պնդմամբ՝ ամառվանից ի վեր Հորմուզի նեղուցով տեղափոխվել է շուրջ 1,5 միլիարդ բարել նավթ։ Ըստ CENTCOM-ի՝ վերջին ամիսներին Հորմուզի նեղուց ուղևորվող առևտրային նավերի 95%-ն անցել է այնտեղով առանց միջադեպերի։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ ռազմական գործողությունը սկսել են փետրվարի 28-ին։ Հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսվում էր անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Սակայն հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ը վերսկսել է լայնածավալ հարվածներ իրականացնել Իրանի ուղղությամբ՝ նրան մեղադրելով Հորմուզի նեղուցին վերաբերող պայմանավորվածությունները խախտելու մեջ։ Այդ նեղուցով է տեղափոխվում նավթի համաշխարհային առևտրի ծավալների մոտ 25%-ը և հեղուկացված բնական գազի շուրջ 20%-ը։ Այնուհետև ԱՄՆ վարչակազմը փաստացի ազդանշան է տվել Իրանի դեմ լայնածավալ ռազմական ուժի կիրառումը դադարեցնելու և պատժամիջոցների միջոցով երկիրը տնտեսապես խեղդելու քաղաքականությանն անցնելու մասին։