Հարավային Կորեան դադարեցրել է THAAD ՀՀՊ համակարգի մնացած բաղադրիչների տեղադրումը, քանի դեռ չի ավարտվել շրջակա միջավայրի վրա դրա ազդեցության մասին հետազոտությունը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի նախագահի աշխատակազմին։

Գործակալությունը նշում է, որ Սեուլի այս քայլը կարող է զգալիորեն հետաձգել ՀՀՊ համակարգի ամբողջական տեղակայումը, քանի որ վերանշյալ հետազոտությունը կարող է մեկ տարուց էլ երկար տեւել։

ՀՀՊ համակարգի մի մասն արդեն տեղակայված է Հարավային Կորեայում, խնդիրներ ծագել են լրացուցիչ չորս գործարկման սարքավորումների հետ, որոնց մասին երկրի նախագահը տեղեկացված չի եղել։

Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը նշել է, որ արդեն տեղադրված երկու գործարկման մեխանիզմները չեն ապամոնտաժվելու, իսկ ինչ վերաբերում է մնացած չորսին, որոշումը ընդունվելու է հետազոտությունների արդյունքներից հետո։