«Բոկո Հարամի» ահաբեկիչները Նիգերիայում հարձակվել են Մայդուգուրի քաղաքի վրա: Արդյունքում 14 մարդ սպանվել է, եւս 24 մարդ վիրավորվել:
Reuters-ը հայտնում է, որ Մայդուգուրին «Բոկո Հարամի» հետ ութամյա պայքարի էպիկենտրոնն է:
Նախօրեի գիշերը գրոհայինները քաղաքի արվարձանների վրա են գրոհել զենիթային զենքերով եւ մի քանի մահապարտ ահաբեկիչներով: «Բազմաթիվ պայթյունների հետեւանքով 13 մարդ զոհվել է, 24 մարդ վիրավորվել, իսկ մեկը զոհվել է հարձակման (հրաձգության) հետեւանքով»,- ասել է տեղական ոստիկանության ներկայացուցիչը: Մի քանի շենքեր հրկիզվել են, սակայն մեկ ժամ անց զինվորականները հարձակումը ետ են մղել, ասել է նա:





























