Փհենյանում խոստանում են Ճապոնիան ավելի շուտ մոխրի վերածել, քան ԱՄՆ-ը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Հյուսիսային Կորեայի խաղաղության պաշտպանության կոմիտեի նախագահը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությանը:

Հայտարարության մեջ նշվում է, որ Ճապոնիան պետք է հրաժարվի Հյուսիսային Կորեայի նկատմամբ թշնամական քաղաքականությունից եւ իր տարածքից հանի ամերիկյան բազաները, եթե նրա համար սեփական անվտանգությունը կարեւոր է: «Ճապոնիան պետք է հիշի, որ անկանխատեսելի հանգամանքների դեպքում արշիպելագը կարող է դեռեւս մինչեւ ԱՄՆ-ը մոխրի վերածվել, եւ եթե նա Հյուսիսային Կորեայի նկատմամբ իրեն նույնքան թշնամական պահի»: Դրա հետ մեկտեղ, Փհենյանը Ճապոնիային կոչ է արել արկածախնդրությունից հրաժարվել՝ հաշվի առնելով «անպարտելի եւ անգութ միջուկային տերությանը», ինչպիսին Հյուսիսային Կորեան է: