ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ ընտրություններում ռուսական միջամտության մասին գործի հետաքննության օբյեկտ չէ։ Այս մասին հայտել է ՀԴԲ-ի նախկին ղեկավար Ջեյմս Քոմին, շեշտելով, որ Թրամփը ուղղակիորեն չի խնդրել իրեն դադարեցնել հետաքննությունը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Նրա խոսքով, քննությունը չունի «տեխնիկական պատճառ» Թրամփին այդ գործով կասկածյալ համարելու համար։ Սակայն ՀԴԲ-ի ղեկավարների մի մասը չէր բացառում, որ քննությունը կարող է  հանգել այն եզրակացության, որ Թրամփը ներառված է եղել հակաիրավական գործողություններում։

Խոսելով հանդիպումներից մեկի ժամանակ «անձնական նվիրվածության» մասին Թրամփի արտահայտությունների մասին՝ Քոմին ենթադրություն է հայտնել, որ դրանով նախագահը ակնարկում էր, որ իրեն թողնելով ՀԴԲ-ի տնօրենի պաշտոնում, նա կարող է «պատասխան լավության» հույս ունենալ։ Ընդ որում Քոմին նշել է, որ երբեք որեւէ նման բան չի լսել երկրի առաջնորդներից։

Քոմին նաեւ շեշտել է, որ Թրամփը երբեք իրեն չի խնդրել դադարեցնել որեւէ հետաքննություն, բացի ռուսական միջամտության մասին հետաքննությունից ու երբեք, բացառությամբ այդ դեպքի, չի հետաքրքրվել ՀԴԲ-ի վարած մյուս գործերով։

Նա նշել է, որ Թրամփը ուղղակիորեն չի խնդրել իրեն դադարեցնել հետաքննությունը նախագահի նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի նկատմամբ։ Զրույցի ընթացքում Թրամփը հույս է հայտնել, որ Քոմին կկարողանա այդպես վարվել։ Սակայն Քոմին ինքը այդ բառերը ընկալել է որպես կարգադրության փորձ։