ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին առաջարկել է միջնորդ դառնալ Կատարի ու մյուս արաբական երկրների միջեւ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Հիզեր Նորթը։
Նրա խոսքով, ԱՄՆ-ն նախընտրում է, որ ճգնաժամում ներառված երկրները իրար հետ լուծեն իրենց խնդիրները։ Նա նշել է, որ Վաշինգտոնը վստահ չէ, որ տարածաշրջանի երկները կընդունեն միջնորդության մասին ԱՄՆ-ի առաջարկը։ Նորթը նկատել է ,որ Կատարի էմիրն արդեն հասկացրել է, որ չի կարողանա ԱՄՆ ժամանել հանդիպմանը մասնակցելու համար։
Հիշեցնենք, որ յոթ արաբական երկրները խզել են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ, երկրին մեղադրելով ահաբեկչությունը հովանավորելու մեջ։





























