Կրեատիվ ինդուստրիայի ոլորտում Հայաստանը զարգացման մեծ պոտենցիալ ունի։ Այս մասին հունիսի 9-ին հայտարարեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Գրեգորի Ցուրիսը՝ «Կերատիվ Հայաստան» ֆորումի շրջանակում։

Նրա խոսքով՝ այդ ոլորտում մարտահրավերները նման են մյուս ոլորտներում գոյություն ունեցող մարտահրավերներին։ Որպես հիմնական մարտահրավեր՝ նա առանձնացրեց կրթական համակարգի խնդիրը։ «Վերջին տարիներին մենք նաեւ աշխատել ենք փոքր բիզնեսի զարգացման ուղղությամբ։ Այս տարի մենք քայլ առաջ արեցինք։ Սիսիան համայնքը կարողությունները զարգացնելու հնարավորություն կստանա։ Մենք պիլոտային ծրագիր կանցկացնենք Հայաստանի Շիրակի մարզում։ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության հետ մենք մի շարք խնդիրներ ենք քննարկել։ Մենք ցանկանում ենք, որ հնարավորին շատ մարդիկ մասնակցեն այդ նախաձեռնություններին։ Մենք աշխատում ենք տեղերում՝ տեսնելու համար համայնքների պոտենցիալը։ Մեզ հետաքրքրում են կրեատիվ ինդուստրիայի ոլորտում գաղափարներն ու ծրագրերը»,-նշեց Գրեգորի Ցուրիսը։ Նա հավելեց, որ մարտահրավերները հայտնի են բոլորին, սակայն հետաքրքիր է նաեւ ուշադրություն դարձնել այլ երկրներից գաղափարներին՝ հասկանալու համար, թե ինպես դրանք կարող են կիրառելի լինել Հայաստանում։