Կատարի եւ արաբական պետությունների միջեւ տարաձայնությունները կարող են պատերազմի հանգեցնել: Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը՝ հավելելով, որ, ամեն դեպքում, լարվածությունը թուլացնելու հնարավորություն կա:

«Վտանգ կա, որ այդ ճգնաժամը կարող է հանգեցնել պատերազմի»,- Frankfurter Allgemeine Sonntagszeitung-ին տված հարցազրույցում ասել է Գաբրիելը՝ նշելով. «Այս շաբաթվա ընթացքում իմ անցկացրած բանակցություններից հետո գիտեմ, թե որքան լուրջ է իրավիճակը, բայց հավատում եմ, որ լարվածությունը թուլացնելու հնարավորություն կա»:

Հիշեցնենք, որ Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին հայտարարել է 10 պետություն, որոնցից 7-ը՝ արաբական երկրներ: Նրանք Կատարին մեղադրում են ահաբեկիչներին աջակցելու մեջ: Դոհան հերքում է այս մեղադրանքները: