ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր՝ հունիսի 14-ին, երկօրյա այցով Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, այցի շրջանակներում նախատեսված են Տաջիկստանի նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ:

Հանրապետության Նախագահի նստավայրում հայ-տաջիկական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է փաստաթղթերի ստորագրման արարողություն:

Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Էմոմալի Ռահմոնը ԶԼՄ-ների առջեւ հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող համատեղ հայտարարությամբ: