Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նոր հրամաններ է ստորագրել։ NEWS.am-ը Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ Դավիթ Հարությունյանի հրամաններով՝ արդարադատության նախարարի խորհրդական Բագրատ Ղազինյանը 2017 թվականի հունիսի 7-ից ազատվել է զբաղեցրած պաշտոնից, մեկ այլ հրամանով հունիսի 1-ից Նունե Խաչատրյանը հասարակական հիմունքներով նշանակվել է նախարարի խորհրդական, իսկ Էլեն Մանուկյանը 2017 թվականի հունիսի 8-ից զբաղեցնում է նախարարի օգնականի պաշտոնը: