Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր  հերթական վճիռն է կայացրել ընդդեմ Հայաստանի: ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է «Գևորգ Դնգիկյանն ընդդեմ Հայաստանի» գործով Հայաստանի կառավարությանը տուժածին փոխհատուցել 3 հազար 6 հարյոուր եվրո գումար:

Հայաստանի Հանրապետության քաղաքացու գանգատը ՄԻԵԴ ներկայացրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Նշենք, որ սա սեփականության իրավունքի վեճ է. 2003թ.-ից Գեւորգ Դնգիկյանը փորձում էր տիրանալ իր պապական տանը: Հայաստանյան ատյաններում հաջողության չհասնելով նա դիմել էր ՄԻԵԴ:

ՄԻԵԴ-ն այսօր վճռել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ և 1-ին արձանագրության 1-ին հոդվածի խախտում: