Ֆլորիդայում թեթեւ շարժիչով օդանավ է կործանվել: WINK-TV-ի փոխանցմամբ՝ օդանավը թռիչքից գրեթե անմիջապես հետո ընկել է մանկական կենտրոնի շենքի վրա:

Ավիաաղետի հետեւանքով մեկ մարդ է զոհվել, մեկ վիրավոր կա: Նշվում է, որ օդանավի աղետի ժամանակ մանկական կենտրոնում ոչ ոք չի եղել: Անկումից հետո հրդեհ է բռնկվել: