Հնդկաստանի հյուսիսային հանգստավայրերից մեկում ճոպանուղու խուցն ընկել է, ինչի հետեւանքով յոթ մարդ է զոհվել, մոտ 100 մարդ էլ սպասում են տարհանման, հայտնում է India Today-ը։

Թերթի տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել Գուլմարգ քաղաքում։ Ուժեղ քամու պատճառով ծառը փլվել է  ճոպանի վրա, ինչից խուցը պոկվել է ու ընկել։ Զոհվել է չորս հոգուց բաղկացած մի ընտանիք ու նրանց զբոսավարը։

Հայտնում են, որ հիմա իրականացվում են փրկարարական աշխատանքներ՝ մյուս խցերում գտնվողներին տարհանելու համար։

Գուլմարգը Հիմալայներում գտնվող հայտնի լեռնադահուկային հանգստավայր է։