Ռուսաստանի նախագահ ԴմիտրիՄեդվեդեւը` նոր սերնդի ժամանակակից ինտելեկտուալը, շրջապատված է այնպիսի մարդկանցով, որոնց նա չի վերահսկում: Այդ վիրավորական արտահայտությունը, Wikileaks-ի համաձայն` արել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Աիլիեւը եւ դա ասվել է ԱՄՆ փոխպետքարտուղար Նիկոլաս Բերնսի հետ հանդիպման ժամանակ:

Ալիեւը հայտարարել է, որ անձամբ ականատես է եղել, թե ինչպես է Մեդվեդեւը որոշումներ կայացրել, որոնք կարիք են ունեցել հետագա հաստատման, սակայն այդպես էլ չեն իրականացվել: Նա, մասնավորապես, վկայակոչել է Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ սահմանազատման մասին համաձայնագիրը, որով նրա եւ Մեդվեդեւի միջեւ համաձայնություն է ձեռք բերվել: Ալիեւը հաստատել է, որ այն արգելափակվել է Ռուսաստանի «վարչապետ Վլադիմիր Պուտինի գրասենակում»:

Այնուհետեւ Ալիեւն ավելի է մանրամասնել. «Որոշ բարձրաստիճան պաշտոնյաններ չեն ընդունում Մեդվեդեւին որպես առաջնորդ»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահը` ընդգծելով, որ կան կոնֆրոնտացիայի  ուժեղ ազդանշեր, ինչ սակայն անձամբ դեռեւս չկա Պուտինի եւ Մեդվեդեւի միջեւ:

«Ադրբեջանցիներն ասացվածք ունեն. Երկու գլուխ մեկ կաթսայում չեն կարող եփվել»: