Այսօր` նոյեմբերի 29-ին ժամը 14:00-իս սահմաններում Կոտայքի մարզի ընդհանուր իրավասութան դատարանի Հրազդանի նստավայրում դատավոր Մակյանը հրապարակեց այս տարվա ապրլի 13-ին ոստիկանության Չարենցավանի բաժանմունքում կասկածելի հանգամանքներում սպանված Վահան Խալաֆյանի գործով կալանավորված Չարենցավանի ոստիկանության աշխատակիցների դատավաճիռը: Դատավճռի հրապարակմանը ներկա չէին դատախազներ Կորյուն Փիլոյանն ու Հարություն Հարությունյանը, ինչպես նաեւ ամբաստանյալ Աշոտ Հարությունյանի փաստաբան Սեդա Սաֆարյանը:
Ինչպես դատարանի դահլիճից NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ դատավճռի, 8 տարվա ազատազրկման դատապարտվեց Չարենցավանի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանը, 2 տարի պայմանական ազատազրկման` Մորես Հայրապետյանը, իսկ մյուս ամբաստանյալներին դատարանն արդարեցրեց:
Դատարանում իրավիճակը բավականին շիկացած եւ լարված էր: Սկբից դատական կարգադրիչներն ասացին, որ դատավորը հանձնարարական է տվել, որպեսզի տեսաձայնագրում չլինի եւ դատարանի դահլիճ չթողնեն մտնել Վահան Խալաֆյանի այն հարազատներին, ովքեր անձը հաստատող փաստաթուղթ չունեն: Սակայն,այնուամենայնիվ դատական կարգադրիչները թողեցին Խալաֆյանի հարազատներին ներկա գտնվել դահլիճում:
Դատավճիռը կարդալուց հետո դատարանի դահլիճում ներկա գտնվողները սկսեցին մեղադրանքներ հնչեցնել միմյանց նկատմամբ: Բոլորը միանշանակ պնդում էին, որ դատավորը խամաճիկ է, որին խաղացնում է Աղվան Հովսեփյանը, կամ երկրի նախագահը:
Այս պահին դատարանի բակում մեծ թվով ոստիկանության աշխատակիցներ կան, դատական կարգադրիչներին հաջողվում է կանխել, որպեսզի ձեռնամարտ չլինի:
Հիշեցնենք, որ դատարանում Վահան Խալաֆյանի շահերի պաշտպան Արտակ Զեյնալյանը բազմիցս հայտարարել է, որ ոստիկանությունում Խալաֆյանին սպողը եղել է Մորիս Հայրապետյանը:





Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի





























