ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի պետնախարար-արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւը եւ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հեռախոսով քննարկել են դեկտեմբերի 1-2-ին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովի նախապատրաստման փուլն ու բովանդակային բաղադրիչը:

Ինչպես հաղորդում է ղազախական ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը, «արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները բարձր մակարդակով կայանալիք հանդիպմանը հաջողության հույս են հայտնել»: Այդ կապակցությամբ հատուկ նշվել է հանդիպման բոլոր մասնակիցների կառուցողական դիրքորոշման անհրաժեշտությունը՝ գագաթաժողովի քաղաքական փաստաթղթի համաձայնեցման եւ ընդունման ուղղությամբ:

Ինչպես հայտնել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերրեն դե Բրիշամբոն Աստանայում, «ԵԱՀԿ հռչակագրի ամփոփիչ տարբերակի վրա աշխատանքը շատ ակտիվ է ընթանում»:

Նա նշել է, որ Ղազախստանի նախագահությամբ մշակված փաստաթուղթը լավ կընդունվի ԵԱՀԿ գագաթաժաողովի մյուս անդամների կողմից: