Գերմանիայում տարհանվել է Քյոլն- Բոնն օդանավակայանի տերմինալներից մեկը, քանի որ անվտանգության գոտում ուղեբեռի զննման ժամանակ արգելված առարկա է հայտնաբերվել, հայտնում է DW –ը։
Պարբերականի տվյալներով, օդանավակայանի ցամաքային ծառայության աշխատակիցը՝ զննում իրականացնելիս ուղեւորի ուղեբեռում հայտնաբերված իրը որակել է որպես վտանգավոր։ Ենթադրաբար տեխնիկական սխալի պատճառով ուղեբեռը տվել են տիրոջը, որից հետո վերջինն անհետացել է՝ պայուսակը ձեռքին։
Առաջին տերմինալում երկար հերթեր են գոյացել։ Թռիչքները ուշացումով են իրականացվում։





























