Իսպանիայում, Բրիտանիայում ու Գերմանիայում ԻՊ-ին անդամակցելու կասկածանքով 6 մարդ է ձերբակալվել, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով Իսպանիայի ՆԳՆ-ն։
Չորս մարդ է ձերբակալվել Իսպանիայում, մեկական՝ Բրիտանիայում ու Գերմանիայում։ Ըստ Բիրմինհեմում գործակալության աղբյուրի՝ ձերբակալվել է սալաֆիտական իմամ Տարիկ Չադլիոուին, որին մեղադրում են ջիհադ քարոզելու մեջ։ Չադլիօուին բելգիական անձնագիր ունի, նա 2015-ից Բրիտանիայում է բնակվում։
Եւս չորս մարդ է կալանավորվել Մայորկայում, նրանք կարող են լինել ԻՊ-ի տեղական բջիջի անդամները։ Գերմանական Դորթմունդում ձերբակալվել է Իսպանիայի 28-ամյա քաղաքացի, որը կապ ուներ Մայորկայում ԻՊ-ի բջիջի հետ ու օգնում էր քարոզչական տեսահոլովակներ ստեղծել։





























