Ճապոնիայի բանկի կառավարման անդամ Յուտակա Խարադան խոսել է Ադոլֆ Հիտլերի հաջող տնտեսական քաղաքականության մասին, հայտնում է Reuters-ը։
Ելույթ ունենալով Տոկիոյում՝ սեմինարի ժամանակ, Խարադան հայտնել է, որ Հիտլերը ձեռնարկել է դրամավարկային ու ֆինանսական «հրաշալի» քայլեր ,որոնք էլ իրենց հերթին աշխարհը տարել են դեպի «սարսափելի հետեւանքներ»։
«Քանի որ Հիտլերը ֆինանսական ու դրամավարկային քաղաքականության ոլորտում համապատասխան քայլեր է ձեռնարկել, տեղի է ունեցել ողբերգություն։ Ես խոսում եմ այն մասին, որ ինչ-որ մեկը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկեր մինչեւ Հիտլերը կաներ դա»,- ասել է նա։
Ճապոնիայի բանկի ներկայացուցիչը հայտնել է, որ չի կարող մեկնաբանել այդ արտահայտությունները, քանի որ չի տիրապետում Խարադայի դիտարկումների մանրամասներին։




























