Մեքսիկայում հանցավոր խմբավորման անդամների եւ ոստիկանության միջեւ բախումների հետեւանքով 19 մարդ է զոհվել: Ըստ AP-ի՝ դեպքը տեղի է ունեցել Սինալոա նահանգի Վիլա Յունիոն քաղաքում:
Իշխանությունների հաղորդմամբ՝ 19 մարդ ավտոմեքենաներով հարձակվել է 15 ոստիկանի վրա, որոնց ավելի ուշ օգնության են հասել գործընկերները: Փոխհրաձգության արդյունքում բոլոր 19 հարձակվողները սպանվել են, 5 ոստիկան վիրավոր է:
Սինալոան բազմաթիվ մեքսիկացի մաֆիոզների հայրենիքն է: Նահանգում սպանությունների թիվն ավելացել է, երբ կարտելի ղեկավար Էլ Չապոյին ԱՄՆ-ին են արտահանձնել:





























