Իսպանիայի ոստիկանությունը Դանիայի քաղաքացու է ձերբակալել. նրան կասկածում են Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների շարքերում պատերազմելու մեջ: Այս մասին հաղորդում է AP-ն:

Աղբյուրի համաձայն՝ 29-ամյա տղամարդուն ձերբակալել են Մալագայում: Նշվում է, որ նա Սիրիայում է ծնվել, հետագայում Դանիայի քաղաքացիություն է ստացել:

2015 թվականի Իսպանիայի ոստիկանությունն ու անվտանգության ուժերը ԻՊ-ին անդամակցելու կամ աջակցելու մեջ կասկածվող 224 անձի է ձերբակալել: