Գերմանական Ռեգենսբուրգ քաղաքի բանտում Երկրորդ աշխարհամարտի ժամանակներից չպայթած ռումբ են հայտնաբերել: AP-ի փոխանցմամբ՝ ավելի քան 1.000 բանտարկյալներին տարհանել են:
Շրջակայքում բնակվող շուրջ 1.500 քաղաքացիներին հորդորել են հեռանալ տներից, որպեսզի մասնագետները կարողանան վնասազերծել 225 կիլոգրամանոց ռումբը: Այն հայտնաբերել են բանտից մի քանի մետր հեռավորությամբ իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում:





























