Չինաստանում ձախողվել է չինական հզորագույն «Մեծ արշավ-5» տանող հրթիռի արձակումը:

«Լենտան» հայտնում է, որ անհաջող արձակման պատճառն առայժմ հայտնի չէ: Տեղի ունեցածի հետաքննության փորձագիտական հանձնաժողով է ստեղծվել:

«Մեծ արշավ-5»-ն արձակվել է հուլիսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 19.23-ին Հայնան նահանգում գտնվող Վենչան տիեզերակայանից: Ծրագրված էր, որ տանող հրթիռը ուզեծիր է դուրս բերելու կապի արբանյակ «Շինցզյան-18»-ը:

«Մեծ արշավ-5»-ը Չինաստանում նոր սերնդի խոշորագույն տանող հրթիռ է: Հրթիռի բարձրությունը 56,97 մետր է, հիմնական աստիճանի տրամագիծը` 5 մետր: Գիտնականների խոսքով` այն ստեղծելիս օգտագործվել են ավելի քան 200 նոր տեխնոլոգիաներ: