Ադրբեջանում 3 մլրդ դոլար արժեքով նոր գազատար է կառուցվելու:
British Petrolium ընկերությունը նոյեմբերի 30-ին հայտարարել է, թե նոր գազատարը պահանջվելու է լրացուցիչ 16 միլիարդ խմ գազ մղելու համար` «Շահ Դենիզ 2» նախագծի շրջանակներում:
BР Azerbaijan-ի նախագահ Ռաշիդ Ջավանշիրի խոսքով, նոր գազատարի երկարությունը կազմելու է 400 կմ: Վրաստանի տարածքում գազատարը միանալու է գործող Հարավ-կովկասյան խողովակաշարին, որը ներկայումս օգտագործվում է «Շահ Դենիզ» հանքավայրի գազի համար:
«Շահ Դենիզ 2» նախագծի շրջանակներում գազի արդյունահանման համար երկու ծովային հարթակ է տեղադրվել եւ 30 ստորջրյա հանքահոր է փորվել:




























