«Տրուդ» պարբերականը, վկայակոչելով սեփական աղբյուրները, նշում է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հնարավոր է  հայտարարի իր սեփական կուսակցությունը հիմնելու մասին: Այդ մասին նա պատրաստվում է հայտարարել նոյեմբերի 30-ին՝ Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում: Պարբերականի տվյալներով, 2010 թվականի գարնանից Ռուսաստանի տարբեր շրջաններում տեղի է ունենալու  ապագա կուսակցության անդամների «վերբովկան», որոնց մեջ են լինելու տեղի քաղաքական եւ տնտեսական էլիտայի ներկայացուցիչները:

Նոր քաղաքական ուժի նպատակը 2011 թվականի Պետական Դումայի ընտրություներին մասնակցելն է, ինչպես նաեւ 2012 թվականի նախագահական ընտրություններում Դմիտրի Մեդվեդեւի թեկնածությանը սատարելը:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի՝ Դաշնային ժողովին ուղղված ուղերձը տեղի է ունենալու նոյեմբերի 30-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ին: