Մեծ Բրիտանիայի արեւմուտքում, փեյնթբոլի կենտրոնում հրդեհ է սկսվել, երկու մարդ է անհետ կորել, հայտնում է Sky News-ը։

«Փոթորիկ անապատում» փեյնթբոլի կենտրոնի շենքի վրա ծխի ամպեր են գոյացել, որոնք մի քանի կիլոմետրից տեսանելի են։

Առկա տվյալներով,շենքում հավանաբար երկու մարդ կա։ Հրդեհի դեմ պայքարում են վեց հրշեջ հաշվարկներ։