Մեքսիկայում արթնացել է Պոպոկատեպետլ հրաբուխը, որը աշխարհում գործող խոշորագույն հրաբուխերից է, հայտնում է El Universal պարբերականը։

Հրաբուխը մոտ 2 մ բարձրության մոխրի սյուն է արտաժայթքել հյուսիսարեւմտյան ուղղությամբ։

Տեղի բնակիչներին խորհուրդ են տվել դեմքը ծածկել խոնավ թաշկինակներով՝ շնչառական ուղիները պաշտպանելու համար։

Անցած տարի ժայթքած Պոպոկատեպետլը մոխրով ծածկել էր Մեքսիկայի մայրաքաղաքը։

Պոպոկատեպետլ հրաբուխը պարբերաբար ժայթքում է 1994-ից հետո։