Ֆրանսիական Ստրասբուրգում մաքսային աշխատողները ձերբակալել են մի նիգերիացու, որը փորձել է խոշոր չափի կանխիկ գումար անցկացնել, հայտնում է BFMTV-ն

Աֆրիկացուն պատահաբար են ձերբակալել քաղաքի ավտոկայանից ոչ հեռու։ Ծառայողական շունը կասկածյալից թմրադեղերի հոտ է զգացել ։

Զննման ժամանակ աֆրիկացու գրպաններում ու գուլպաներում 13 հազար շվեյցարական ֆրանկ են հայտնաբերել։ Հավանաբար այդ թղթադրամների վրա են եղել թմրադեղերի հետքեր։ Ձերբակալվածը պարզաբանել է, որ այդ գումարը վաստակել է իսպանական հանգստավայրերից մեկում, որտեղ ռեստորանում սպասք է լվացել։

Այդուհանդերձ մաքսային աշխատողները որոշել են նրան ռենտգեն հետազոտության ուղարկել, որը ցույց է տվել, որ կասկածյալի որովայնում փողով մի քանի կոնտեյներներ կան։ Արդյունքում աֆրիկացու որովայնից հանել են ինը պահպանակ , որոնց մեջ պահված էին 79 հազար եվրոյի թղթադրամներ։

Հիմա նա կալանավորված է, նրան մեղադրանք է առաջադրվել մաքսանենգության ու փող լվանալու մեջ։