Եթե 2009թ. Հայաստանում տրաֆիքինգի զոհերի թիվը կազմել է մոտ 60 մարդ, ապա այս տարի այդ թիվը մոտենում է 100-ի: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ներգաղթի միջազգային կազմակերպության հայկական առաքելության ծրագրերի համակարգող Նունե Ասատրյանը:
Նրա խոսքով, Հայաստանում տրաֆիքինգի զոհերի թիվն աճում է մարդկանց տեղեկացված չլինելու պատճառով: Ուստի անհրաժեշտ է հատուկ դասեր անցկացնել դպրոցներում՝ երեխաներին տրաֆիքինգի եւ դրա դեմ պայքարի միջոցների հետ ծանոթացնելու նպատակով:
«Մենք երեխաների եւ դեռահասների մեջ տրաֆիքինգի զոհեր չունենք, բայց կարծում ենք, որ արդեն վաղ հասակում պետք է իմանալ ինչպես խուսափել տրաֆիքինգից»,- նկատել է Ասատրյանը:





























