Արարատի մարզի բնակիչը հայտնվել է դատարանում հնդկահավ գողանալու փորձ կատարելու մեղադրանքով:

Ըստ մեղադրական եզրակացության՝ մարզի բնակիչ, 53-ամյա Սուրիկը մայիսի 18-ին գիշերն ալկոհոլի ազդեցության տակ մտել է համագյուղացու անասնագոմ եւ փորձել գողանալ 1 հատ հնդկահավ, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել. անասնագոմից դուրս գալուց հետո հնդկահավը փախել է նրա ձեռքից:

Սուրիկին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվելու է Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում: