Ադրբեջանը պատրաստվում է միջազգային մակարդակով բողոքարկել Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոսի անկախության ճանաչումը։ Այս մասին NEWS.am-ին են հայտնել հավաստի աղբյուրներ եվրոպական դիվանագիտական շրջանակներից։

Հարկ է նշել, որ թուրքական Milliyet թերթի միջազգային խմբագիր Քադրի Գյուրսելն իր հոդվածում գրել է, որ Ադրբեջանը չի կարող կրկին իր վերահսկողության տակ առնել Լեռնային Ղարաբաղը ոչ պատերազմի միջոցով, ո՜չ դիվանագիտական բանակցություններով, ո՜չ տնտեսական շրջափակմամբ։ «Ինչպես Թուրքիան է Կիպրոսի հարցով հույներին ու ողջ աշխարհին ասում, որ հնարավոր չէ կրկին վերադառնալ Կիպրոսի նախկին կարգավիճակին (մինչ 1974 թ.), այնպես էլ պետք է եղբայր-ազերիներին ասել, որ հնարավոր չէ Կովկասի վերադարձը մինչև 1992 թվականի ժամանակաշրջանը»,- նշել է նա։