«Մեծ քսանյակի երկրներն ուժգնացնելու են ահաբեկչության ֆինանսավորման համար «անվտանգ գոտիները» վերացնելու ուղղությամբ միջոցառումները, դրանց գոյությունն անթույլատրելի է, ասվում է ահաբեկչությանն հակազդելու մասին G20-ի համբուրգյան հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ ՆՈվոստին։

«Ահաբեկչության ֆինանսավորման համար «անվտանգ գոտիների» գոյությունն անթույլատրելի է։ Բայցեւայնպես դրանք գոյություն ունեն՝ ՄԱԿ-ի ու ՖԱԹՀ-ի ստանդարտների անհետեւողական ու ոչ պատշաճ պահպանման արդյունքում։ Այդ գոտիները վերացնելու նպատակով մենք պարտավորվում ենք ամրապնդել ահաբեկչության ֆինանսավորման օջախների  դեմ ուղղված քայլերը։ Մենք աջակցում ենք ՖԱԹՀ-ի բոլոր ջանքերը»,- ասվում է փաստաթղթում։