G20 երկրները կաջակցեն հետախուզությունների միջև տվյալների փոխանակությանը՝ ահաբեկչության դեմ պայքարում դրանց համատեղ գործածման համար, ասվում է ահաբեկչությանն հակազդելու հարցով «Մեծ քսանյակի» համբուրգյան հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք կաջակցենք հետախուզական, իրավապահ ու դատական մարմինների միջև տեղեկությունների արագ ու նպատակաուղղված փոխանակությանը՝ օպերատիվ տվյալների համատեղ գործածման, կանխիչ միջոցառումների ընդունման ու քրեական արդարադատության համակարգի արձագանքման հարցերի շուրջ, ապահովելով անհրաժեշտ հավասարակշռություն անվտանգության հարցերի ու տվյալների պաշտպանության միջև՝ ազգային օրենսդրության համապատասխան։ Մենք կապահովենք ահաբեկիչներին պատասխանատվության կանչելը»,- ասվում է փաստաթղթում։