Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ ԱՄՆ-ում Ռուսաստանի դիվանագիտական սեփականության խնդիրը, Ռուսաստանը հետամուտ է լինելու այս հարցում արդարության վերականգնմանը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ նախագահների հանդիպումների արդյունքներով, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Քննարկվել է»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով լրագրողի հարցին այն մասին, արդյոք Պուտինի ու Թրամփի հանդիպման ժամանակ քննարկվել է դիվանագիտական սեփականության հարցը։

Նախարարը հավելել է, որ «մենք շարունակելու ենք հետամուտ լինել արդարության վերականգնմանը»։