«Մեծ քսանյակի» երկրները մտադիր են ապահովել ահաբեկչության ֆինանսավորման անընդունելիությունը միջազգային ֆինանսական համակարգում, ասվում է ահաբեկչությանը հակազդելու մասին G20-ի համբուրգյան հայտարարության մեջ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք շեշտում ենք մեր վճռականությունը՝ հասնել նրան, որ ահաբեկչության ֆինանսավորումը ամբողջովին անընդունելի լինի միջազգային ֆինանսական համակարգի համար ու պարտավորվում ենք խորացնել միջազգային համագործակցությունն ու ընդլայնել տեղեկությունների փոխանակությունը՝ այդ թվում մասնավոր սեկտորի հետ, որը շատ կարեւոր դեր է կատարում ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելուն ուղղված գլոբալ ջանքերում»,- նշվում է փաստաթղթում։
Կողմերը նորից հաստատել են իրենց վճռական մտադրությունը՝ փակել ահաբեկչության ֆինանսավորման բոլոր աղբյուրները, մեթոդները ու ուղիները ու կոչ են անում հասնել ՄԱԿ ԱԽ բանաձեւերի ու ՖԱԹՀ ստանդարտների արագ ու արդյունավետ կատարմանը։





























