G20 երկրները փոխանակելու են տվյալներ հայրենիք վերադարձող ահաբեկիչների կամ արմատականների մասին, ընդլայնելու են սահմանային ծառայությունների համագործակցությունը ահաբեկիչների ուղեւորությունները բացահայտելու համար, ասվում է Համբուրգում գագաթնաժողովի ժամանակ երկրների առաջնորդների ընդունած հայտարարության մեջ։

«Մենք պայքարելու ենք հակամարտության գոտիներից՝ օրինակ Սիրիայից ու Իրաքից վերադարձող օտարերկրացի զինյալ ահաբեկիչների կողմից բխող ուժգնացող սպառնալիքի դեմ ու կանխելու ենք նրանց կողմից այլ երկրներում բազաների ստեղծումը»,- ասվում է հայտարարության մեջ։