ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին ոչ մի փաստ հայտնաբերված չէ։ Այս մասին ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Նախագահ Թրամփն ասել է , որ այդ արշավը արդեն բավականին տարօրինակ բնույթ է ստանում։ Քանի որ արդեն երկար ամիսներ հնչում են այդ մեղադրանքները ու չի ներկայացվել ոչ մի փաստ, ինչը ընդունում է այդ նույն կոնգրեսը, որը ղեկավարել է այդ շարժումը ինչ –որ փուլում։ Եվ նախագահ Թրամփն ասել է, որ լսել է նախագահ Պուտինի հստակ հայտարարություններն այն մասին, որ դա սուտ է, ու Ռուսաստանը չի միջամտել ու ինքն ընդունում է այդ հայտարարությունները՝ ահա այսքանը»,- ասել է Լավրովը։