Բրազիլիայում գնանկումը այս տարվա հունիսին կազմել է 0․23 տոկոս։ Այս մասին հայտնել է Աշխարհագրության ու վիճակագրության բրազիլական ինստիտուտը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Վերջին 11 տարում առաջին անգամ է Բրազիլիայում գնանկում գրանցվում։ Գների ամենամեծ նվազումը սննդամթերքի ու էլեկտրաէներգիայի ոլորտում է։ Մի շարք մասնագետներ այս գնանկումը կապակցում են բնակչության գնողունակության անկման հետ։
2015-2016 թթ Բրազիլիայի տնտեսությունը ռեցեսիա է ապրել։ Սակայն հունիսին ազգային ՀՆԱ-ն առաջին եռամսյակի տվյալներով աճել է 1 տոկոսով՝ հիմնականում ագրոարդյունաբերական սեկտորի զարգացման շնորհիվ։
Միաժամանակ ԿԲ-ի կանխատեսումներով, ՀՆԱ հետագա աճը կդանդաղի ու 2017-ի արդյունքներով կկազմի 0․49 տոկոս։ Մասնագետների խոսքով տնտեսության վերականգնման հեռանկարի վրա կարող է բացասաբար ազդել այն սկանդալը, որն անմիջական առնչություն ունի պետության նախագահի հետ։




























