Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջին անգամ հանդիպել է ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփի հետ։ Վլադիմիր Պուտինը մի քանի բառ է փախանակել Մելանիա Թրամփի հետ ու նրանք իրար ձեռք են սեղմել, հայտնում է Life-ը։
Հանդիպումը անցել է Համբուրգում G20 գագաթնաժողովի շրջանակում։ Մելանիա Թրամփը պաշտոնական միջոցառումների մեծ մասից ուշացել էր, քանի որ հյուրանոցի անվտանգության ծառայությունը նրան խորհուրդ էր տվել չլքել հյուրանոցի տարածքը քանի դեռ հակագլոբալիստների անկարգությունները չեն հանդարտվել։
Դատելով լուսանկարից՝ Պուտինն ու Մելանիան միմյանց վրա հաճելի տպավորություն են թողել։





























